«Ամանորյա մարդաս.պան»՝ բժիշկն այսպես է անվանել այս մթերքը

Սիետոլոգ Պոլինա Ժուրավլևայի կարծիքով՝ ամանորյա տոնական սեղանի ավանդական մթերքներից մեկը կարող է պոտենցիալ վտանգավոր լինել։ Դիետոլոգը պարզաբանել է, որ դա վտանգավոր է միայն այն դեպքում, եթե մարդն այն շատ ուտի։ Նրա խոսքով՝ մանդարինները պարունակում են շատ մեծ քանակությամբ շաքար, ինչպես նաև ասկորբին և կիտրոնաթթուներ։

«Սրանք այսպես կոչված նարնջագույն ամանորյա մարդաս պաններն են, ավելի լավ է դրանք քիչ ուտել»,- բացատրեց բժիշկը՝ հավելելով, որ այս անուշահոտ մրգերի չարաշահումը կարող է հանգեցնել պեպտիկ խոցի, երիկամների խնդիրների և նույնիսկ գիրության։ Սա իր հերթին կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Բացի այդ, ալերգիայի դեպքում խորհուրդ չի տրվում մանդարին ուտել։

Մինչեւ երեք տարեկան երեխաներին նույնպես մանդարին չեն տալիս։ Սակայն, ըստ սննդաբանի, մանդարինի չափավոր օգտագործումը օգնում է աղեստամոքսային տրակտին և նպաստում է օրգանիզմի կողմից սննդանյութերի ավելի լավ կլանմանը: Առողջ մարդը կարող է օրական ուտել մինչև 500 գրամ մանդարին, իսկ 3 տարեկանից երեխաներին կարելի է տալ օրական 3 մրգից ոչ ավելի և վերահսկել հնարավոր ալերգիկ ռեակցիան։

https://mediaroom.am/jamanc/item/50785-2023-12-24-20-16-34.html

1 589 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն