Հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը (ուղիղ)

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 19–ին, տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։

Հիշեցնենք, որ 46–ամյա Արա Մարտիրոսյանը մա հացել էր դեկտեմբերի 15–ին «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ էր տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

1 560 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն