Երևանում ձյուն է տեղում

Տեսանյութը՝ այստեղ։

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20։45-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ձյունե է տեղում նաև Երևանի որոշ վարչական շրջաններում։

Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-7 մետր։

Լանջիկից դեպի Ազատան ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշվում է Ճանապարհային դեպարտամենտի հայտարարության մեջ:

Իրավաբան.net
966 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն