Ի՞նչ առողջական խնդիրներ ունեն վերադարձած գե րիները

hraparak.am-ը գրում է․ «Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած հայ գերիների առողջական վիճակն ինչպե՞ս է գնահատվում, բժշկական հետազոտության արդյունքում նրանց մոտ խոշտանգման նշաններ հայտնաբերվե՞լ են՝ հարցրեցինք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․

«Ինչպես տեղյակ եք, իրականացվել է նախնական բժշկական զննություն, հետազոտություններ են իրականացվել, և ամբողջական պատկերացում կկազմվի բոլոր հարցերի շուրջ՝ այդ թվում նաև Ձեր նշած հարցերի շուրջ։ Պատկան մարմինները համապատասխան փորձաքննություններ և հետազոտություններ իրականացնելու են»։

Իսկ նախնական հետազոտություններով ինչպիսի՞ն է գերիների առողջական վիճակը․ «Այս պահին որևէ խնդրահարույց բան չեմ կարող նշել, որ կա»,- պատասխանեց Ավանեսյանը։

Գերիներ չկա՞ն, որոնք գերության ընթացքում առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել․

«Չեմ կարող այս պահին այդպիսի խորաթափանց արդյունք Ձեզ ներկայացնել, այս պահին նման տվյալներ չունենք»,- պատասխանեց նա։

2 217 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն