Կնիկս ինչ գործի ա ընդունվել, սկսել ա իրան տարրօրինակ պահել․ Մտածում եմ կարողա ստեղ մի բան կա, բաժնի վարիչ ա, շեֆ ա, հետո էլ չպարզվի, որ․․․

Ասենք մինչև աշխատելը իրան չէր զուգում զարդարում, իսկ հիմա ընենցա ա մադայիկ հագնվում, քսվում, որ սկսում եմ խանդել։ Դե մտածում եմ, որ ստեղ կարա մի բան լինի, դե շեֆ ա, բաժնի վարիչ ա։ Չեմ ուզում հետո իմանամ, որ ինձ հիմարի տեղ են դրել։Սիրուն ա կնիկս, համ էլ ընենց ա ես էլ իրան եմ մինչև հիմա հավանում։ Չէի ուզի, որ մեր սիրուն ընտանիքը քանդվեր։

Երեխես էլ մեկը-մեկից խելք ա, որ գործից տուն եմ գալիս, վազում են մոտս, գրկում են, հլը փոքր են, բայց սկսում են իմ համար սեղ ան դնեն։ Դե էսքան չէի մտածի, եթե կնիկս ինձ ուշադրություն դարձներ, ընենց տպավորություն ա, որ ես իրա համար հայտնվել եմ վերջին պլանում։

Ասենք մերս էլ ա ինձ հասկացնում, որ ուշադիր լինեմ։ Դե մերս կնգաս հետ հազիվ ա լեզու գտնում, կարողա ինադու էլ ասի։ Իմ խելքն ասա, որ համաձայնվա իրա աշխատաելու փաստի հետ։ Մեկ-մեկ որ ես գործից գալիս եմ ու ինքը տունը չի լինում, կատաղում եմ։ Հա սկանում եմ, որ արդեն ինքն էլ կարա ուշ տուն գա, բայց հլը անսովոր ա։ Փորձում եմ հարմարվեմ։

1 093 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն