Ռուսական տիղմահոտը իբրև թթվածին օգտագործած ամիոբաներ, սովորեք՝ ինչպես է պետք արձագանքել ժողովրդի խնդրին. իմ խորին շնորհակալությունն եմ հшյտնում ՀԷՑ-ին և նրա նոր ղեկшվարությանը. Ռիչարդ Մադլենյան

 

 

Ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանը։

«Դուք հասկանո՞ւմ եք՝ ՀԷՑ-ի հետ կապված իմ այսօրվա փոստից անմիջապես հետո ՀԷՑ-ը արձագանքու՜՜՜՜՜ է։ Զանգահարում են և ճշտում են, թե ինչ խնդիր ունենք։ Սա անհավատալի՜ է…

Սա երազ է… Սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է… Այ քեզ անակնկալ։

Փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն ՀԷՑ-ի և ժողովրդի վրա։ Ռուսական տիղմահոտը իբրև թթվածին օգտագործած ամիոբաներ, սովորեք՝ ինչպես է պետք արձագանքել ժողովրդի խնդրին։

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀԷՑ-ին և նրա նոր ղեկավարությանը և հուսով եմ՝ մեր փողոցի հարցը կկարգավորվի»,-գրել է Մադլենյանը։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել