Սյունիքում մահացած՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով: Հայտնում են Ազգային ճակատից։
Մահացածը 18-ամյա զինծառայող է, վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև վիճաբանություն է եղել դանակի և զենքի գործադրմամբ: