Խпշոր վթшր «Չայնիի» ոլորшններում. Կան տուժшծներ

 

 

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Ford Transit» և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել