ՀՐԱՏԱՊ
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած
Գործարանում պայթուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Մանե Հակոբյանն ու Կարեն Հովհաննիսյանը հաշտվել են ու կրկին միասին են՞
05 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած
05.05.2026
Գործարանում պայթուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
05.05.2026
Մանե Հակոբյանն ու Կարեն Հովհաննիսյանը հաշտվել են ու կրկին միասին են՞
05.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Խոշոր ավտովթшր՝ Սյունիքի մարզում․ կա 9 վիրшվոր…

20.07.2025 One Min Read
2 0

 

 

Երեկ՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Սիսան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Տիգրան Ն․-ի վարած  «ՎԱԶ 2106» և 39-ամյա Արա Ա․-ի վարած «Honda Elysion» մակնիշի ավտոմեքեաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ասքանազ Շահինյան և Հարութ Գալստյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի և քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Share Article

Previous Post

Կենդանшկերպի 3 նշшն, որոնք կհшրստանան հուլիսի վերջին

Next Post

Ինչ տեսքпվ է Էլիզ Մելիքյանը մասնшկցել հարսшնիքի. Բացառիկ կադրեր

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am