Եղանակն՝ առաջիկա օրերին. Պատրաստվեք

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։

 

Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

«Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-7 աստիճանով»,— ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում դեկտեմբերի 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է անձրև։

 

Եղանակը Երևանում

2 505 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն