Արագածոտնի մшրզում կինը шպակե շշով հшրվածել է шմուսնու գլխին․ վերջինը տեղшփոխվել է հիվшնդանոց.

 

 

Հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գլխի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոցում ոստիկանները ու պարեկները պարզել են, որ հուլիսի 2-ին ժամը 22։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկում ընտանեական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ  30-ամյա կինը ապակե շշով 1 անգամ հարվածել է 31-ամյա ամուսնու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել