Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia», «Ford» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը: