Միшսին шպրել ենք 20 օր․ Մարիամի ամուսինը пոհվել է․․․

«Ես չգիտեմ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս այսպես ստացվեց իմ կյանքը։ Դեռ մի ցավին չընտելացած, 2-րդ հարվածը ստացա, մեկը մեկից ուժեղ։ Առանց սիրելի մարդկանց, չի ապրվում, կիսատ եմ»….  MediaHub-ի զրուցակիցը ստեփանակերտցի Մարիամ Բեգլարյանն է։ Նրա եղբայրը՝ Միքայելը, զոհվեց 2020 թվականի պատերազմում, ասում է. «Մղձավանջ էր ընտանիքիս համար, թվում էր, թե ամեն ինչ փլուզվել է, եղբորս մահով մնացել էի մենակ, քանի որ ընտանիքում ես և եղբայրս էինք»։

Եղբոր կորստին դեռ չէր ընտելացել, երբ մի օր հանդիպեց Ռադիկին, իր ասելով՝ «աշխարհի ամենաբարի ու հոգատար մարդուն», ով օգնեց Մարիամին հաղթահարել կյանքի այդ ծանրագույն փուլը։ Կարճ ժամանակում մտերմությունը Ռադիկի հետ վերածվեց փոխադարձ սիրո և զույգը որոշեց ընտանիք կազմել։  «Մեր ծանոթությունից 2 տարի անց որոշեցինք ամուսնանալ։ Մի քանի անգամ հետաձգեցինք հարսանիքը՝ հասկանալի պատճառով։ Սկզբից որոշեցինք սեպտեմբերի 19-ը: Հետո Ռադիկի որոշմամբ ամուսնացանք օգոստոսի 29-ին. բլոկադայի ամենաթեժ օրերն էին։ Հարսանիքին նախապատրաստվել ենք 20 օրում, միասին ապրել 20 օր»,- ասում է մեր զրուցակիցը։  Սեպտեմբերի 18-ին ծառայության վայրում էր, 19-ին, երբ նորից պատերազմ սկսվեց, Ռադիկն արդեն դիրքերում էր։ Կինը չի հիշում քանի անգամ է զանգել, չի հաջողվել տեղեկություն իմանալ նրա որպիսության մասին։

Բայց, Ռադիկն իր բնավորության համաձայն, հաջորդ օրը զանգել ու Մարիամի ամենասիրելի խոսքերն է ասել․ «լավ եմ, որտեղ լինեմ տուն եմ գալու»։  «Սեպտեմբերի 24-ին եկավ, տրամադրություն չուներ։ Հեշտ չէ գիտակցել, որ պարտվել ես ու պիտի լքես հայրենիքդ։ Բայց ստիպված էինք դա անել։ Հաջորդ օրը Ստեփանակերտում վառելիք էինք փնտրում, որ  բռնենք գաղթի ճանապարհը։ Գնաց «Մռակած» բենզալցակայան, զանգեց ասաց, որ հեռախոսի մարտկոցի էներգիան վերջանում է, «Power bank»-ը մոտեցնեմ։ Գնացի, մի քիչ զրուցեցինք, այնքան տխուր էր այդ օրը։ Բայց հագել էր իր սիրելի հագուստը, կապել ժամացույցն ու կրել մեր ամուսնական մատանին։ Երբ եկավ իր ընկերը, ես չմնացի, հետ եկա տուն, որ հավաքեմ իրերը։  Դա մեր վերջին հանդիպումն էր»։  Մարիամը երեկոյան է իմացել վառելիքի պահեստում բռնկված հրդեհի ու պայթյունի մասին։ Երբ հորեղբայրն ասել է լուրը, սիրտը զգացել է, Ռադիկի հետ ինչ-որ բան այն չէ․ «Պատահական մեքենայով գնացինք հիվանդանոց։

Այդ տեսարաններից ուզում էի խելագարվել։ Ես կյանքում չեմ մոռանա։ Երևի ամենաուժեղ կինոարտադրողները, ռեժիսորները չեն կարող նման կադրեր ստանալ։ Բոլորն օգնություն էին խնդրում, մի մասը շոկից զոմբիի պես վառված վիճակում քայլում էին, իսկ ես, «Ռադիկ» գոռալով, վազում էի հիվանդասենյակներով՝ չգտնելով նրան։ Հետո հորաքույրս զանգերով իմացել է, որ Ռադիկը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ ընթացքում եկավ հորեղբայրս, ասաց, որ զանգ է ստացել Ռադիկից, ողջ է, բայց վիճակը ծանր է»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B4%D5%AB%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6%D6%84-20-%D6%85%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%A6%D5%B8%D5%B0%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BD%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BE%D5%A1%D5%BC%D5%A5%D5%AC?fbclid=IwY2xjawG5av1leHRuA2FlbQIxMQABHdvhOjCZ598JJztK3EXL3RbZxESXQvQzYGX_qWuvL8m8URF7OrgqYwLZ6w_aem_rJDkz0mxoIN4YrcXxB9Nzw

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել