ՀՐԱՏԱՊ
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03.05.2026
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
03.05.2026
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Խոշոր վթար՝ Կոտայքի մшրզում, բժիշկները պայքшրում են վիրшվnրի կյшնքի համար…

admin
17.07.2025 One Min Read
2 0

 

 

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Վիվա Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել նրան, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Հրազան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված «Ford Fusion»-ը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Ford Fusion»-ի վրայից ավտոմեքենայի մի քանի դետալներ շպրտվել ու վնասել են հանդիպակաց գոտով ընթացքող քաղաքացու «BMW» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Share Article

admin

Previous Post

Հարսանիքից հետո որքшն է փпխվել Կարեն Ասլանյանի կինը՝ Աննան. Կարենը բшցառիկ կшդրեր է հրապարակել

Next Post

Արտшկարգ դեպք, «Nissan»-ը կшրող էր գլпրվել գետը, ներսում քնшծ հայտնաբերվել է վшրորդը…

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am