14-ամյա Ալինան սպ.անել է դասընկերոջը և ինքնաս .պան եղել (լուսանկարներ)

14-ամյա Ալինան 5 կր ակոց է արձակել դասընկերների ուղղությամբ․ աղջկան երկար ժամանակ ծաղրի էին ենթարկում դասարանում։ Բրյանսկի թիվ 5 գիմնազիայի սաներից մեկը՝ 14-ամյա Ալինան, սկսել է կրակել հենց դպրոցի շենքում։ Նախնական տվյալներով՝ աղջիկը դպրոց է բերել հոր ատրճ անակը, որը զինվորական է և որսորդությամբ է զբաղվում։ Ալինայի թիրախը իր դասընկերներն են եղել։ Նա կենսաբանության դասի ժամանակ մտել է 8-րդ  դասարան և կր ակ բացել իր դասընկերների վրա: Ալինան սպանել է մեկ դասընկերոջ և ինքնասպան եղել, երեք մարդ վիրավորվել է, հայտնում է ՆԳՆ-ն։ Այժմ նրանք հիվանդանոցում են, որտեղ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Տուժածներից մեկը՝ 14-ամյա Տիմոֆեյը, հրա զենային վնասվածք է ստացել նախաբազկի և ծնկի հատվածում, նրա վիճակը գնահատվում է ծանր։


https://mediaroom.am/armenia/society/item/50217-14.html

3 911 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն