Դшժшն և пղբերգшկան դեպք․ 5 զпհ կա …

Կալուգայի մարզում հինգ մարդ է զոհվել երկու ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով։ Այդ մասին հուլիսի 15-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Կալուգայի մարզային վարչության մամուլի ծառայությունը։

«Կալուգա – Ֆերզիկովո – Տարուսա – Սերպուխով ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրին գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար։ Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել երկու տրանսպորտային միջոցների բախում՝ BMW և Ford մակնիշի ավտոմեքենաների միջև», — նշված է գերատեսչության Telegram ալիքում։

Պարզվում է, որ պատահարի հետևանքով զոհվել է BMW-ի վարորդը՝ ծնված 1972 թվականին, ինչպես նաև նրա երեք ուղևորները։ Բացի այդ, մահացել է նաև Ford-ի վարորդը՝ ծնված 1965 թվականին։

Նշվում է, որ այս պահին պատահարի վայրում աշխատում են պետական ավտոտեսչության աշխատակիցները և քննչական-օպերատիվ խմբի ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի հանգամանքները։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել