Ո՞վ է այսօր զո.հված զինծառայողը․ նա փոքր երեխա ուներ

Այսօր Վայոց ձորի դիրքերից մեկում զո հված պայմանագրային զինծառայող Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից է, MediaHub-ին հայտնել է իր աղբյուրը։

Զինծառայողը 31 տարեկան էր:

«Գերասիմ Առաքելյանը 15 օր դիրք էր բարձրանում, 15 օր՝ ներքևում էր: Ամուսնացած էր, աղջիկ ուներ, անընդհատ նրա մասին էր խոսում»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդել էր, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազ ենային մա հացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

3 828 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն