ՀՐԱՏԱՊ
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
03.05.2026
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
02.05.2026
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Ողբերգшկան դեպք. զпհերը 20-ամյա և 21-ամյա տղшներ են…

admin
13.07.2025 One Min Read
1 0

Երեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի կունենան Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա – Վանաձոր – Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի տւոյտ շրջվելով բախվել հողաթմբերին և քարերին և հայտվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանն ու 20-ամյա Սամվել Ղազարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները վիրավորներից 2-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպք վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էրիկը Ումրոյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մելոյանը։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Տ. Տիգրանյանն ու Ս. Ղազարյանը գիտակցության չգալով մահացել են։

Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։

Share Article

admin

Previous Post

Կենսшթոշակների մասին

Next Post

Ռուբլին թшնկացել է․ փոխшրժեքն՝ այսօր…

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am