ՀՐԱՏԱՊ
Թրամփը նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի դեմ հարվածները
Հայաստանում կփոխվի անձը հաստատող փաստաթղթերի ամբողջ համակարգը
Շաբաթ-կիրակի Երևանում կգործի անվճար տրանսպորտ
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Թրամփը նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի դեմ հարվածները
02.05.2026
Հայաստանում կփոխվի անձը հաստատող փաստաթղթերի ամբողջ համակարգը
01.05.2026
Շաբաթ-կիրակի Երևանում կգործի անվճար տրանսպորտ
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Այսоր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթшր է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Դավեյանը իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնшտարով դուրս է եկել երթևեկելի գпտուց և կողшշրջվել

admin
11.07.2025 One Min Read
2 0

 

 

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Դավեյանը իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով բեռնատարում բարձված ցեմենտը ու ավազը թափվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի, դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արայիկ Տոնոյանը և Արման Ավագյանը։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի և քննիչ Ռաֆայել Կարապետյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Share Article

admin

Previous Post

Մելիքյանների ընտանիքում համալրում է սպшսվում. Արամը հшյտնել է երեխшյի ծնունդի մшսին. բացառիկ կադրեր…

Next Post

Պшյթյпւն՝ Սյունիքի մшրզում. հայտնшբերվել է 22-ամյա տղայի մшրմինը…

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am