ՀՐԱՏԱՊ
Թրամփը նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի դեմ հարվածները
Հայաստանում կփոխվի անձը հաստատող փաստաթղթերի ամբողջ համակարգը
Շաբաթ-կիրակի Երևանում կգործի անվճար տրանսպորտ
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Թրամփը նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի դեմ հարվածները
02.05.2026
Հայաստանում կփոխվի անձը հաստատող փաստաթղթերի ամբողջ համակարգը
01.05.2026
Շաբաթ-կիրակի Երևանում կգործի անվճար տրանսպորտ
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Սյունիքի մարզում բազшլտե եզրաքшրը ընկել է 7-ամյա տղшյի վրш․ բժիշկներին չի հшջողվել փրկել նրա կյшնքը

admin
11.07.2025 One Min Read
3 0

 

 

Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան  տեղափոխվել է «պոլիտրավմա» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար Կապանի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Սյունիքի մարզի բնակիչ 7-ամյա Մարկ Ղ․-ն է։

Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին և հայտնում են, որ բժշկական կենտրոնում արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 18։00-ի սահմաններում Մարկ Ղ․-ն մեջքով հենվել է «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի տնօրեն 51-ամյա Վիգեն Հ․-ի կողմից «Ձորք» թաղամասի թիվ 16, 17 և 18 շենքերի բակում կառուցվող շինություններից մեկի տանիքի բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով բերված և իրար վրա դասավորված բազալտե եզրաքարերին, ինչի արդյունքում էլ եզրաքարը ընկել է երեխայի վրա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/07/10/accident/4236664

Share Article

admin

Previous Post

Ալեն Սիմոնյանի կինը Սոֆի Դևոյանի սիրելիի մասին բшցառիկ հրապարшկում է արել. ինչ է նա шսել.մանրամասներ

Next Post

Տարшդրամի փոխшրժեքները հուլիսի 11-ին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am