Պուտինի նոր հրամանը. քանի միլիոն զինվորական կա ՌԴ բանակում

Հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը ՌԴ-ի զինված ուժերի թվաքանակի մասին։ Ըստ այդմ՝ ռուսական բանակում ծառայողների թիվը սահմանվում է 2 միլիոն 209 հազար 130 մարդ, այդ թվում՝ 1 միլիոն 320 հազար զինվորական։ Այսպիսով, նախկինի համեմատ, Ռուսաստանի զինված ուժերում ծառայողների քանակը ավելանում է շուրջ 170 հազար զինծառայողներով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պարզաբանմամբ՝ զինծառայողների թվաքանակի ավելացումն իրականացվում է փուլ առ փուլ՝ այն քաղաքացիների հաշվին, որոնք ցանկություն են հայտնում անցնել պայմանագրային զինվորական ծառայության: Նշվում է, որ պարտադիր զինծառայության զորակոչի էական ավելացում չի նախատեսվում։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Ռուսաստանում զորահավաք ևս չի նախատեսվում:

https://mediaroom.am/armenia/society/item/50067-2023-12-02-18-31-40.html

752 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն