Սրտի վիրահատությունն ավարտվեց… Իրինա Այվազյանի հրապարակումը

Դերասանուհի Իրինա Այվազյանը տևական դադարից հետո կրկին ակտիվացել է սոցիալական ցանցի իր էջերում՝ միաժամանակ հայտնվելով նոր քննարկումների կենտրոնում։   Խոսելով որոշ ժամանակ սոցցանցերից վերցրած դադարի մասին՝ դերասանուհին ասել էր.   «Եղել է շրջան, որ նեգատիվ էներգիան շատ է ազդել ինձ վրա ու պասիվացել եմ ինստագրամում, ժամանակին էջերս եմ ապաակտիվացրել, բայց դա երևի իմ էմոցիոնալ ֆոնից է գալիս, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, ինչքան հետևորդները շատանում են, դրան զուգահեռ շատանում է թե՛ դրականը, թե՛ բացասականը»։   Այսօր էլ դերասանուհին նոր հրապարակում է արել ինստագրամյան իր էջի story բաժնում՝ հայտնելով, որ բլոգեր Ելենա Վարդերեսյանը ենթարկվել է սրտի վիրահատության։ Իրինայի տարածած գրառման մեջ, մասնավորապես, նշված էր.   «Սիրելի Ելենա Վարդերեսյանի հետևորդներ, ծանոթներ, ընկերներ, Լենայի սրտի վիրահատությունը վերջապես բարեհաջող ավարտվեց, իր հեռախոսի ահռելի նամակների պատճառով որոշեցինք էսպես ինֆորմացնել իր ծանոթ մարդկանց, երբ լինի ի վիճակի, անպայման կպատասխանի նամակներին, հիմա հեռախոսը իր մոտ չի գտնվում։ Շնորհակալություն բոլոր հետաքրքրվողներին»։
https://mediaroom.am/lrahos/item/49974-2023-11-29-17-11-10.html

2 534 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն