ՀՐԱՏԱՊ
Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանին սպառնում են (լուսանկար)
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները` մայիսի 12-ին
12 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ
12.05.2026
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանին սպառնում են (լուսանկար)
12.05.2026
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները` մայիսի 12-ին
12.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Տեղի է ունեցել կյшնքին վերջ տվшծ Մերիի հուղшրկավորությունը

30.11.2024 2 Min Read
7 0

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը Տելեգրամյան իր ալիքում տեղեկություն է տարածել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան վարչական տարածքում ողբերգական դեպք է տեղի ուենցել։ «Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան (Օրջոնոգիձե) վարչական տարածքում երեկ ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Զարգարյան Ռոստոմի (Գուգուշի) կնոջը՝ Մերիին գտել էին կախված իրենց անասնագոմում։ Ռոստոմը պայմանագրային զինծառայող է, խմող, պոստերում խաղացող, զինակիցներն ու հարևաններն ասում են նաև ունի բելի գարյաչկա, ասեմ որ ուներ մի հրաշալի կին, խելոք, համեստ, նվիրված ընտանիքին և իր երեք անչափահաս երեխաներին, մեծը 6-րդ դասարանում է։

Երեկ չէ առաջին օրը 26.11.2024թ այդ ալկաշը պետք է լիներ դիրքերում, որպեսզի հաջորդ օրը մասնակցի համագյուղացու քառսունքին։ Դիրքերից կամ թույլտվությամբ, կամ էլ ինքնուրույն, ինչպես միշտ են բոլորն անում, իջել է ու մասնակցել քառսունքին։Բնականաբար՝ էնքան է լակել, որ գիշերը հերթական անգամ իր սև գործն է արել կնոջ հետ, ի միջայլոց մայրն (կիսուրը) էլ է շատ նվաստացրել այդ հարսին, ու արդեն պատկերացրեք ինչպիսի հոգեվիճակում է եղել, որ ոչ հաշվի է առել գալիք ամանորը, ոչ էլ իր երեք անչափահաս երեխաները ու գնացել է այդ քայլին։ Ամբողջ Ճամբարակն ու Վահան գյուղը սգում է այդ կնոջ համար, ասում են պտի այդ այլանդակն իրեն կախեր։ Պարոն Ղուկասյան խնդրում եմ բարձրաձայնեք թե՛ ուղիղ եթերում, թե՛ Ձեր տելեգրամյան էջով՝ 1.Ինչո՞ւ են նմաններին թողնում դիրք պահի, 2.Արդյոք ռազմականը տեղեկացել է ինքնակամ՞ է լքել դիրքը, թե՞ թույլտվությամբ, 3.Եվ մինչև երբ՞ պետք է խմել, ծխելը և նմանատիպ պահվածքը շարունակվի դիրքերում։

Այս հարցը միայն Դուք կարող եք բարձրաձայնել։ Իրեն կախելուց առաջ տեսանյութ է ուղղարկել քրոջը Մերին, որ տես` ոնցա ծեծել, գլուխը ջարդել, մարմնի տարբեր հատվածներին կապտուկներ, քրոջն էլ ասելա, որ ինձ կախեմ՝ չզարմանաք։ Թաղումն է այսօր ու աղջկա հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին»,- գրել էր Ղուկասյանը։ Oragir.News-ը կապ հաստատեց Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանի հետ, ով նշեց, որ այս պահին հիվանդանոցում է գտնվում, սակայն դեպքի մասին տեղյակ է։ «Լսել եմ դեպքը, վաղը կհասնեմ գյուղ, կմասնակցեմ կնոջ արարողություններին։ Ամուսնուց վատ բան չեմ տեսել, նորմալ մարդ է, հիմա էլ ծառայության մեջ է։ Դե հիմա բոլորն են խմում, բայց հարբեցող չի եղել։ Ամուսինը և՛ հոգեհանգստին է մասնակցել, և՛ հուղարկավորությանը կմասնակցի։ Ես չեմ լսել, որ կնոջը ծեծի կամ հայհոյի։ 6 հոգով են ապրել՝ տղայի մոր հետ։ Ռոստոմը հայր չի ունեցել։ Մերին էլ լավ աղջիկ էր, նրանից ևս վատ բան չեմ տեսել։ Մեր գյուղի բնակիչ չի եղել, Ճամբարակից է եղել։ Ինչով կկարողանամ՝ կօգնեմ այդ ընտանիքին։ Բոլորը սգում են աղջկա մահը»,-ասաց մեր զրուցակիցը։ Տեղեկությունները, որ կնոջ հուղարկավորությունից հետո այսօր հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին՝ Արշակ Մկրտչյանը հերքեց։ «Նման բան չկա, այսօր կհուղարկավորվի մեր գյուղում»,- նշեց նա։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB-%D5%A7-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB-%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AB-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8?fbclid=IwY2xjawG3rclleHRuA2FlbQIxMQABHaqLscQYX6Qlqt4FOzpHzPiNYAkGsE_ZV0GEbIQgOpMUx-zfQ_H0xqjpJQ_aem_t2mVtwvpUdlrwXtuNkAGog

Share Article

Previous Post

Խոշпր ավտովթшր՝ Կոտայքի մшրզում. Կան մեծ թվով վիրшվորներ

Next Post

Ռուբլին ու դոլшրը կտրпւկ թшնկացան․ Որքան կշшրունակվի բարձրանալ

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am