Ուժգին քամին ու տեղումները կշարունակվեն նշված վայրերում. Սուրենյանը մանրամասնում է

Ցիկլոնը, որ հիմա պտտվում է Սև ծովի վրա, դրա ծայրամասերի ազդեցությունը նաև մեր երկրում է, այսինքն գտնվում ենք այդ ցիկլոնի ազդեցության գոտում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ արձագանքելով հարցին, հնարավո՞ր է Սև ծովի ափերին մոլեգնող փոթորիկը Հայաստան հասնի։

Նրա խոսքով, հանրապետության մի շարք շրջաններում այս պահին առկա են ուժեղ քամիներ։
«Ինչպես տեսնում եք, ժամանակ առ ժամանակ պոռթկումներ են լինում նաև մայրաքաղաքոմ։ Հատվածներ կան, խոսքս լեռնային մարզերի մասին է, որ քամու արագությունը  հասնում է մինչև 28 մ/վ արագության։ Այսօր ողջ օրվա ընթացքում անկայուն եղանակը կպահպանվի, ցուրտ մթնոլորտային ճակատ է անցնում հանրապետության տարածքով»,-ասաց նա։

ջերմաստիճանի էական բարձրացում, չի բացառվում, որ  Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում այդ օրերին արձանագրենք մինչև 20-22 աստիճան տաքություն, Երևանում Արարատյան դաշտավյրում 13-15 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայից բարձր կլինի 6-10 աստիճանով»,-մանրամասնեց նա։

Հիշեցնենք, որ Սև ծովի ափերին գտնվող բնակավայրերում փոթորիկն ավերածություններ է գործել, կան տուժածներ։

1 272 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն