Աշխարհի ամենամեծ այսբերգը հայտնվել է Հարավային օվկիանոսի մաքուր ջրերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աշխարհի ամենամեծ այսբերգը, որը պոկվել է Անտարկտիդայից դեռևս 1986 թվականին և արգելափակվել է ավելի քան 30 տարի, հայտնվել է Հարավային օվկիանոսի* մաքուր ջրերում և շուտով կարող է մասերի բաժանվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս պահին A23a այսբերգի տարածքը կազմում է մոտ 4170 քառակուսի կիլոմետր, ինչը երկու անգամ գերազանցում է Սանկտ Պետերբուրգի տարածքը։ Լուսանկարները հրապարակել է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտական ​​ինստիտուտը։

*4 օվկիանոսներից՝ Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, բացի երբեմն առանձնացնում են 5-րդ օվկիանոսը՝ Հարավային օվկիանոս, որը ընդգրկում է Անտարկտիդային հարող շրջանները կամ վերը նշված առաջին 3 օվկիանոսների հարավային շրջանները։ 

 

Իրավաբան.net
888 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն