ՀՐԱՏԱՊ
Աստղագուշակ 2026 թ. մայիսի 5–15-ի համար
Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ
Գոռ Հակոբյանը` Ֆելիքսի առողջական վիճակի մասին
04 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Աստղագուշակ 2026 թ. մայիսի 5–15-ի համար
04.05.2026
Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ
04.05.2026
Գոռ Հակոբյանը` Ֆելիքսի առողջական վիճակի մասին
04.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Խոշոր ավտովթшր Սյունիքի մшրզում․ «Գրանդ Քենդի» ընկերության «ISUZU»-ն դուրս է եկել երթևեկելի գпտուց և կողшշրջվել․ կա 2 վիրшվոր

admin
02.07.2025 One Min Read
1 0

 

Այսօր՝ հուլիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ժորա Ի.-ն իր վարած «ISUZU» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Մեղրի ավտոճանապարհի 212-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վազգեն Հ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց տեղում առաջին օգնություն են ցուցաբերել։
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սպարտակ Մելքոնյանը, Հարութ Քյանունցը և կրտսեր պարեկ Մեսրոպ Ծատրյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վթարված ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը  պաղպաղակ տեղափոխելիս է եղել։

Share Article

admin

Previous Post

Որքան են մեծшցել Խորեն Լևոնյանի նախկին шմուսնություններից ծնված пրդիները և Ինչով են զբшղվում նրանք

Next Post

Ի՞նչ եղшնակ է սպшսվում վшղը hnւլիսի 3-ին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am