Զգուշացեք/ ճանապարհը փակ է

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 23-ին, ժամը 19:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ քաղաք տանող 3-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Փրկարարները հեռացրել են թափված քարաբեկորները. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net
172 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն