Եղանակն առաջիկա օրերին․ ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, գիշերը ևս 4-5 աստիճանով

Երևան քաղաքում` նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային մարզերի ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 21-23-ին, 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:

Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 22-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։

Իրավաբան.net
699 Views

Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն