Էրդողանը ճանաչեց Ղարաբաղը հայկական

«Նա, ով ասում է ինչ գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Լիբիայի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ, գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում է Թուրքիայի մեծ երթին», Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ ժողովում հայտարարել է Էրդողանը։ Ըստ նրա, «Թուրքիայի ուժեղանալուն և բոլոր ուղղություններով իր շահերը պաշտպանելուն համընթաց, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակը սկսել է աճել»։

Այսպիսով, Էրդողանը Արցախը ճանաչում է հայկական։ Թվարկված երկրները եւ Երուսաղեմը եղել են Օսմանյան կայսրության մաս, Արցախը՝ ոչ։ Սիրիայում, Արցախում, Լիբիայում, Իրաքում առկա են թուրքական օկուպացիոն զորքեր։ Պատահական չէ, որ Իսրայելի դեմ իր շինծու սպառնալիքները տեղալիս Էրդողանը օրինակ էր բերել Արցախի դեմ ահաբեկչական արշավի արդյունքը՝ «Հայաստանը խելոքացել է»։

Արցախի դեմ ահաբեկչական արշավը եւ օկուպացիան ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի ու օկուպացիայի կոնսենսուսի մասնակիցների քթերից է գալու, եւ արդեն գալիս է։

https://www.lragir.am/2023/11/19/793248/

1 064 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն