Ռոստովի մարզում հարձակման է ենթարկվել Atlas նավթի պահեստը. հրդեհ է բռնկվել։
Նահանգապետի խոսքով՝ Ռոստովի մարզում գիշերը ոչնչացվել է ուկրաինական 29 անօդաչու թռչող սարք։ Պաշտոնյան հավելել է, որ Կամենսկի շրջանում հրդեհ է բռնկվել «արդյունաբերական օբյեկտում», սակայն զոհեր չկան։
Լրատվամիջոցները պարզել են, որ խոսքը Atlas գործարանի նավթային պահեստի մասին է, որն արդեն հարձակման էր ենթարկվել այս տարվա օգոստոսին։ Բազան նավթամթերք է մատակարարում ռուսական բանակին, այդ թվում՝ օկուպացված տարածքներին. գրում է ՌԲԿ-Ուկրաինան։