Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ աշխարհին սպասվում է հիշարժան «անակնկալ»: Հայտարարությունը վկայակոչել են ռուսական Telegram ալիքները, այդ թվում՝ Военный обозреватель-ը։ Այս գիշեր մեզ սպասվում է անակնկալ, որը աշխարհը կհիշի դարեդար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 17-ին Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Կայումարս Հեյդարին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հարձակվում է Իսրայելի վրա՝ օգտագործելով նոր զինատեսակներ։ Նրա խոսքով՝ նոր և առաջադեմ զինատեսակների կիրառմամբ հարձակումներն արդեն սկսվել են և առաջիկա ժամերին կուժեղանան։