ՀՐԱՏԱՊ
Եղբայրն ու քույրն ընկել են պատուհանից
Արտակարգ դեպք՝ Արագածոտնում
Փոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար
12 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Եղբայրն ու քույրն ընկել են պատուհանից
12.05.2026
Արտակարգ դեպք՝ Արագածոտնում
12.05.2026
Փոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար
12.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

Միացյալ նահանգներում ձերբшկալվածների մեջ շուրջ մեկ տասնյшլ հայեր կան. իրավաբան

14.06.2025 2 Min Read
3 0

 

 

 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում մասսայական ձերբակալություններ են. թիրախում ապօրինի ճանապարհով նահանգներում հաստատված անձինք են։ Լոս Անջելեսում ձերբակալվածների թվում շուրջ մեկ տասնյակ հայեր կան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Լոս Անջելեսում գործող MI Legal solutions գործակալության հիմնադիր, իրավաբան Լառա Կարեյանը։

«Ձերբակալվածների թիվը քիչ է, ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ձերբակալվածները քրեական անցյալ են ունեցել, այսինքն, որոշակի քրեական գործերով անցնելիս են եղել։ Այս պահին ռիսկի գոտում են նրանք, ովքեր վերջին երկու տարվա ընթացքում են բնակություն հաստատել ԱՄՆ–ում, և ներգաղթի փաստաթղթերում բացթողումներ ունեն, կամ ուղղակի ապօրինի ճանապարհով են տեղափոխվել և ներգաղթյալի կարգավիճակ ստանալու համար դիմում չեն ներկայացրել»,–ասաց իրավաբանը՝ նշելով, որ նման կերպ ԱՄՆ–ում հաստատված հայերի թիվը հայտնի չէ. «Վերջին 2-3 տարում Հայաստանից շատ քաղաքացիներ եկան ԱՄՆ՝ տարբեր ճանապարհներով։

Ձերբակալվածները ոչ միանգամից են արտաքսվում հայրենիք. դատական գործընթացը բավական երկար է տևում, պատկան մարմինները սպասում են, մինչև դատարանը կհրապարակի վերջնական դատական ակտը։

Իրավաբանի խոսքով, հավաստի չեն լուրերը, թե իրավապահները գնում են քաղաքացիների տներ ու ձերբակալում նրանց։

«Կարծում եմ՝ այս լուրերը խուճապի արդյունքում են տարածվել։ Մարդիկ սկսել են կեղծ տեղեկություններ տարածել։ Բնականաբար իրավիճակը լարված է Լոս Անջելեսի կենտրոնում, բայց հայերը հիմնականում խուսափում են մարդաշատ վայրեր գնալուց ու ակցիաներին մասնակցելուց։ Ես ուղղակի կոչ եմ անում, որ խուճապի չմատնվեն, և յուրաքանչյուրն ապրի իր բնականոն կյանքով, որովհետև մարդիկ, ովքեր որևէ քրեական գործով չեն անցնում, ավելի ապահով են։ Հատկապես, եթե ԱՄՆ են եկել երկու և ավելի տարիներ առաջ և սպասում են ներգաղթյալի կարգավիճակ ստանալու իրենց վերջնական դատական ակտերին»«–ասաց Լառա Կարեյանը։

Նշենք, որ շուրջ մեկ շաբաթ է՝ Միացյալ նահանգներում բողոքի ցույցերը չեն դադարում։ Ավելին` ակցիաներն օրեցօր ավելի ագրեսիվ են դառնում և ընդլայնում աշխարհագրությունը։ Պատճառը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի առնչությամբ վարած քաղաքականությունն է, և համապատասխան ծառայության իրականացրած լայնածավալ ռեյդերը։ Հայաշատ Լոս Անջելեսի կենտրոնում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։

Ակցիաները սկսվեցին Լոս Անջելեսի արվարձաններից։ Հունիսի 6-ին ցուցարարները ճանապարհներ փակեցին և Մեքսիկայի դրոշներով դուրս եկան փողոցներ. խաղաղ ակցիաները վերածվեցին ոստիկանության հետ բախումների:

Share Article

Previous Post

Բшքուն Երևանից քшյլեր է ակնկшլում «Զանգեզուրի միջшնցքի» մասով․ Հաջիև

Next Post

Առաջիկա րпպեների ընթшցքում հորդшռատ տեղումներ կլինեն․ Հայհիդրпմետի տնօրենը զգուշшցնում է

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am