5,2 մագնիտուդով երկ.րաշարժ է տեղի ունեցել

Պետրոպավլովսկ-Կամչատսկի մերձակայքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարությունը Telegram-ի իր ալիքում՝ վկայակոչելով երկրաֆիզիկոսներին։

«Երկրաշարժը, որն այսօր զգացել են Կամչատկայի բնակիչները, տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 85 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 32 կմ խորության վրա, ուժգնությունը՝ 5,2»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փրկարարների խումբը երկրաշարժից հետո ավարտել է սոցիալապես նշանակալի օբյեկտների զննությունը։ Լուրջ վնասներ չեն գրանցվել։ Քաղաքացիներից զանգեր չեն ստացվել Միացյալ հերթապահ դիսպետչերական ծառայություն կամ Կամչատկայի երկրամասի շտապ օգնության ծառայություններ։

https://mediaroom.am/armenia/society/item/49564-5-2.html

1 354 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն