Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև..

Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է կարճատև  անձրև։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 14-ին և 16-17-ին  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:

Նոյեմբերի 12-13-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին հնարավոր է  կարճատև անձրև։

https://mediaroom.am/armenia/society/item/49534-2023-11-13-07-04-04.html

173 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն