ՀՐԱՏԱՊ
Մայիսի 12-ին 10։00-ից լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում
Մայիսի 12-ի աստղագուշակ
Հրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանի նոր առաջարկը
12 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 12-ին 10։00-ից լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում
12.05.2026
Մայիսի 12-ի աստղագուշակ
11.05.2026
Հրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանի նոր առաջարկը
11.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Քաղաքական

«Կյանքի մшյրամուտին հասшծ չինքնահաստшտված пչնչություն». Աննա Հակոբյանն անդրшդարձել է Լևոն Տեր–Պետրոսյանին

13.06.2025 2 Min Read
8 0

 

Աննա Հակոբյանն իր հերթական գրառման մեջ անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։ Թեեւ նա անուն չի տվել, սակայն դատելով «դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ» եւ այլ ձեւակերպումներից, նրա գրառումն ուղղված է առաջին նախագահին։

Նա, մասնավորապես, նշել է. «Կրթվելը նորաձեւ է» շարժման ամենակարեւոր նպատակներից մեկը գիտե՞ք` որն է։

«Կրթվելը նորաձև է» շարժման ամենակարեւոր նպատակներից մեկը մեր միջավայրը փոխելն է` գլխիվայր փոխելը։

«Այնպես փոխելը, որ երբ դու հզոր մտավորական ես` հզոր մտքի տեր, հասկանում ես բաներ, որոնք միայն քեզ են հասանելի, եւ կարող ես պետությանդ եւ ժողովրդիդ աննկարագրելի մեծ ծառայություն մատուցել, հանկարծ մի երկու չինքնահաստատված թափթփուկի հայհոյանքի պատճառով չխեղճանաս։

Չխեղճանաս ու չսկսես արդարանալ մի բանի համար, որի համար արդարանալն ուղղակի անհեթեթ է։

Մեր միջավայրը փոխելն է այնպես, որ մեզանում չիշխի «մեծացած» պատանիների այն տեսակը, որ հասունացման տարիքում, լինելով անդաստիարակ, անկիրթ, սեփական ոչնչություն լինելու հանգամանքը գիտակցելու համար կատարյալ անպիտան, ծաղրում են դպրոցում լավ սովորող եւ «ջութակի գնացող» տղաներին։

Այս տեսակը պարտադիր չէ, որ անպայման անուս լինի, օրինակ` 4-րդ դասարանի կրթությամբ։ Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը։

Հետո ասում են` վարչապետի տիկինը մեզ վիրավորում է՝ օ՜յ, ինչպիսի՜ բարքեր։

Դուք ձեզ կողքից տեսնո՞ւմ եք։ Դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք: Դուք ուժեղ եք, բան չունեմ ասելու, շատ ուժեղ եք։ Բայց ուժեղ եք ճիշտ նույնքան, որքան ջութակի գնացող տղային ծաղրող անդաստիարակ պատանյակները, որոնց ողջ ուժը կայծակնային արագությամբ անէանում է նույն այն պահին, երբ իրենցից էլ ավելի անդաստիարակը բռնում է ականջից եւ քարշ տալով ցույց տալիս իր տեղը։

Այո, դուք դեռ իշխում եք մեր միջավայրում, եւ բոլոր լավ սովորող եւ ջութակ նվագող տղաները վախենում են ձեզնից։ Եւ դուք այդ տեսակով գտել եք իրար. ձեզնից ավելի անդաստիարակ ոչնչություն չունենք, որ ձեզ ձեր տեղը ցույց տա։ Համախմբվել եք. լավ եք արել։

Մենք էլ ենք համախմբվում։ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հենց ձեր դեմ է։ Գիտեմ, որ հասկացել եք։ Տեսնում եմ, որ կատաղի պաշտպանվում եք՝ ձեր ամենաուժեղ զենքը մեր դեմ հանելով։ Իսկ ձեր ամենաուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է։ Ամենաանպատիվ, ամենաճղճիմ, ամենատգետ զենքը։

Բայց թո՛ղ լինի այդպես։ Կտեսնենք` ի վերջո մեզանում ով իշխող կդառնա` լավ սովորող, ջութակ նվագող, կիրթ, ազնիվ, արդար տղա՞ն, թե՞ նրան ծաղրող եւ վիրավորող «ուժեղ տղեն», իրականում՝ թուլամորթ ոչնչությունը»։

https://www.facebook.com/story.php?story_fbid=1162591432577538&id=100064800753633

Share Article

Previous Post

Բաքվում վшյրէջք կшտարած ինքնшթիռներում հшյեր կան. Sputnik Արմենիա

Next Post

Դեռ որոշ ժամանակ առաջ քննարկել ենք ռшզմական էսկшլացիայի բոլոր հնшրավոր սցենшրները. ունենք պլանшվորում. Արմեն Գրիգորյան

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am