Իսրայելի հшրվածներից Իրանի 5 բարձրաստիճան զինվորшկան և միջուկային գիտնшկան է զпհվել

 

 

Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի երեք բարձրաստիճան զինվորական և երկու միջուկային գիտնական է զոհվել, հայտնում են Իրանի պետական լրատվամիջոցները։

 

IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սպանվել են Զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ղեկավար Ղոլամալի Ռաշիդը։ Զոհվածների թվում են նաև միջուկային գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։

 

Հարձակումները, ըստ Իրանի իշխանությունների, իրականացվել են Թեհրանում և մի շարք այլ քաղաքներում ուրբաթ առավոտյան՝ դեռ լույսը չբացված։

 

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատասխանը կոշտ է եղել՝ կոչ անելով հարձակումներին պատասխանել «խիստ պատժով»։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի լքի այդ ռեժիմին, եթե Աստված կամենա», – հայտարարել է Խամենեին։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել