Ովքեր կստանան 50 000-ական դրամները. Փաշինյանը տեղեկացնում է

Առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցությություն՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամսիների համար՝ ամսական 50 հազար դրամի չափով։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով արցախցիներին առաջնային կարիքները հոգալու համար տրամադրվող աջակցության կարգը։

Նրա խոսքով՝ միջոցառման շահառու կդառնան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձինք՝ որոշակի բացառություններով։

«Հատկապես աջակցություն չեն ստանա հյուրանոցներում ու հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում երկու միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ներկայացրեց նախարարը։

Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց՝ խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, որոնք ունեն այդ դրամական միջոցները։

«Բացառություն կկազմեն ԶԱՀ-ից օգնություն ստացող անձինք։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է ներկայացնի իր բանկային հաշիվները ստուգելու համաձայնություն, որից հետո ԿԲ-ն կպարզի մնացորդը և կկատարվեն վճարումներ»,- ասաց Մկրտչյանը։

 

Ովքեր կստանան 50 000-ական դրամները. Փաշինյանը տեղեկացնում է

117 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն