Պուտինը ժամանել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Ղազախստան։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Պուտինին Աստանայում հագեցած աշխատանքային ծրագիր է սպասվում: «Աքորդա» պետական ​​նստավայրում նա կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ․ նեղ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության հեռանկարները և հրատապ միջազգային խնդիրներ։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ ղեկավարները հանդես կգան զանգվածային լրատվամիջոցների համար հայտարարություններով։

Ավելին՝ այստեղ

826 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն