ՀՐԱՏԱՊ
Փաշինյանի ու Զելենսկիի ձեռքսեղմումը Երեւանում
Հերիք է․ Սոնա Շահգելդյանի հայտարարությունը
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Փաշինյանի ու Զելենսկիի ձեռքսեղմումը Երեւանում
03.05.2026
Հերիք է․ Սոնա Շահգելդյանի հայտարարությունը
03.05.2026
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնшզգացողությունը վшտացավ..երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգшցի, որ նա մահացավ, գпռացի…пղբերգшկան դեպք՝ Երևանում

admin
29.05.2025 2 Min Read
2 0

 

 

Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխում է Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականները ասում էին.

«Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց: Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն:

Բուժքույրը, չգտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժկուհի, պատասխանեց որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել: Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեցինք էստեղ, դիակը տվեցին:

Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատների արանքով չմոտենան: Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվել առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի:Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ:

Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինեն, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում էլ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, որն արձանգրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարձակում կատարղը եղել է երեխայի տատը, ով լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել:

Խնդրի վերաբերյալ իրենց տեսակետն իմանալու համար դիմեցինք «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղից ստացանք նրանց պարզաբանումը՝ դեպքի վերաբերյալ:Այն ներկայացնում ենք ստորև. Ըստ մոր երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, իսկ 2 օր առաջ ունեցել է փսխումներ, երթուղային տաքսիով, տեղափոխել է Մուրացան հիվանդանոց, որտեղ մահացել է։Մայրը մեղադրում է բժիշկներին, բուժհաստատությունը ներկայացնում է իրավիճակը28.05.2025թ-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել բուժառու ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ:

Արվել են լաբորատոր հետազոտություններ, հետազոտության  տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 23 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։Նշենք, որ  28.05.2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն,ըստ մոր պատմածի երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, որի կապակցությամբ  5 օր, բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո 2 օր առաջ (ըստ մոր) երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը, երթուղային տաքսիով, տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Share Article

admin

Previous Post

Սրտի կшնգ է եղել, բայց վերակшնգնվել է մերսմшն ընթшցքում․ «Մուրացան» հիվшնդանոցը մանրшմասներ է հայտնել 1.5 ամյա երեխայի մшհվան մասին

Next Post

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հшյտնվել դшշտում․ 4 վիրшվորներն էլ երիտասարդ шղջիկներ են

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am