ՀՐԱՏԱՊ
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03.05.2026
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
03.05.2026
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Խոշոր ու ողբերգшկան ավտովթшր․ կա 1 զпհ, 2 վիրшվոր, որոնցից մեկը զինծառայող է

admin
29.05.2025 2 Min Read
2 0

 

 

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մարշալ Բաղրամյան փողոցում, Վանաձոր քաղաքի սկզբնամասում «Լադա» մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին կայանված վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարի անիվներին և երկաթե հատվածին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության  են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «Վանաձոր» բժշկական  կենտրոնի բժիշկները ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի,վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։

Վիրավորներից 2-ին, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն 2-ը հիվանդանոցում հետազոտվելուց հետո հայտնել են, որ իրենք չեն տուժել, իսկ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժամունքում։ Վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։

Հրշեջ փրկարարները այնուհետև իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են Վանաձորի բնակիչ 21-ամյա Սեյրան Նավասարդյանը, Վանաձորի բնակիչ 24-ամյա Արա Բարինյանը, Լոռու մարզի Գուգարք բնակավայրի բնակիչ 18-ամյա Սերժ Էվոյանը, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Դոխոլյանը և Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ  21-ամյա Արթուր Մարիկյանը։

Share Article

admin

Previous Post

Վանшձոր քաղաքում․ կան տուժшծներ և զпհ

Next Post

Տիգրանի պապիկը արել է սկшնդալային ու սպшսված հայտարшրություն փոքրիկի մասին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am