ՀՐԱՏԱՊ
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03.05.2026
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
03.05.2026
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Ավտովթшր՝ Երևանում. բшխվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. վերջինը հայտնվել է հետիտпնի մшյթին. 3 վիրшվորներից 2-ը բժիշկն ու բուժքույրն են

admin
27.05.2025 One Min Read
1 0

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների ևս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների, «Range Rover»-ի վարորդն ու ուղևորն են եղել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր-ի 342-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտում է, որ բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով սրճեփ ապարատին, իսկ վիրավորների մեջ է նաև շտապօգնության բժիշկն ու բուժքույրը:  

Share Article

admin

Previous Post

Վթшր. մի քանի ժшմ ջпւր չի լինելու

Next Post

Առանց шրցունքների նայելն անհնшր է… Տեսեք, թե ինչպես է փոքրիկ Տիգրանը երգում ու խшղում՝ ընդամենը օրեր առաջ մինչ նրա 💔

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am