Հայտնի է Սոնա Հայրապետյանի մա հվան պատճառը

Հանկարծամ ահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի եվրոպական համալսարանից։   «Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամ ահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը:   Նրա կյանքը և բազմամյա հարուստ գործունեությունը ոգեշնչող օրինակ են բոլորիս համար: Լինելով լավ մարդ, վառ անձնավորություն, գիտակ մանկավարժ, պրոֆեսիոնալ և հմուտ մասնագետ, ընտանիքի օրինակելի կին և ծնող՝ Սոնա Հայրապետյանի հարուստ կերպարը միշտ ամուր կմնա մեր սրտերում և ուղենիշ կլինի նաև ապագա սերունդների համար:   Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը ցա վակցում և վշտակցում են սիրելի գործընկեր և դասախոս Սոնա Հայրապետյանի անդառնալի կորուստը և իրենց զորակցությունն են հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»։

https://mediaroom.am/armenia/society/item/49257-2023-11-01-15-53-38.html

2 406 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն