ՀՐԱՏԱՊ
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03.05.2026
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
03.05.2026
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Բերմшն են ենթшրկվել դպրոցի ուսուցիչները, ընդհшնուր թվով 10 հոգի

admin
22.05.2025 2 Min Read
3 0

 

 

Hraparak.am-ը գրում է․ Արմավիրի դպրոցների գլխին սև-մութ ամպեր են կուտակվել։ Մերձավանի դեպքը դեռ չմարսած, հիմա էլ եզդիաբնակ Ֆերիկ գյուղի դպրոցն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։

Նախօրեին, Վաղարշապատի մի խումբ ոստիկաններ, 13:30-ի  սահմաններում մուտք են գործել դպրոց և երկու փոխտնօրեններին, Ֆիզիկա, մաթեմատիկա և շախմատ դասավանդող ուսուցչին, որը համատեղության կարգով նաև տնօրեն Նարինե Ֆարֆարյանի ամուսինն է, Նախնական զինպատրաստության ուսուցչին, խոհարարին և տնտեսական բաժնի մի քանի աշխատողներիթվով 10 հոգու, բերման են ենթարկել քննչականի Վաղարշապատի բաժին, որտեղ պահել են մինչև երեկոյան ժամը 8-ը։ «Ոստիկանները, ոնց որ ցուցակով էին մտել դպրոց։

Անուն, ազգանուններս էին հարցնում, եթե իրենց փնտրածը չէինք, ներողություն էին խնդրում և թույլ տալիս աշխատել։ 10 հոգու տարան թե ինչի համար, չգիտենք։ Բայց, քանի որ խոհարարի և տնտեսական մասի աշխատողների անուններն էլ էր հայտնվել «ցուցակում», կարող եմ ենթադրել, որ կոռուպցիայի գործ է,-պատմեց դպրոցի ուսուցիչներից մեկը։

Վերջինս թեև ուրախ է, որ տնօրեն Ֆարֆարյանին չեն կպել, բայցև զարմացած է նրա անձեռնմխելիութունից։ Պատմում է, որ տնօրենը աշխատանքի է նշանակել իր հարազատներին՝ մի քանի առարկա դասավանդող ամուսնուն, քրոջ երկու աղջիկներին, որոնք դպրոց են գալիս՝ երբ «քեֆները փչի»։ Տնօրենի մերձավորները վատ օրինակ են ծառայել այլ ուսուցիչների համար եւս։

Ֆրանսերենի ուսուչցուհու ամուսինն, օրինակ, որ ՆԶՊ է դասավանդում, սկսել է պարբերաբար ուշանալ, երբեմն՝բացակայել դասերից։ Երբ տնօրենը նկատողություն է արել, ուսուցիչը մատնացույց է արել նրա արտոնյալ բարեկամներին։ Վիճաբանություն է առաջացել, և, ըստ մեր զրուցակցի՝ հարաբերությունները լարվել են։ «Ենթադրում եմ՝ այդ ուսուցիչն ինչ-որ բան է իմացել, որ մենք չգիտենք, և հայտնել է իրավապահներին»,-ասաց նա։

Զրուցեցինք նաև Ֆերիկի համայնքապետ Ռուստամ Հասանյանի հետ, որը համատեղության կարգով նաև եզդիերեն է դասավանդում դպրոցում։ Նա էլ է կասկածում, որ դպրոցից ինֆորմացիայի արտահոսք է եղել։

«Կարծում եմ՝ սխալ ինֆորմացիա են տվել, ասել են՝ ուսուցիչ կա, որ գործի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում։ Ինֆորմացիա տվողը երևի չի իմացել, որ գործի չեկող ուսուցիչը, իրոք  հիվանդ է, և գտնվում է «բյուլետենի» մեջ։ Այդ ընթացքում լրիվ աշխատավարձ ստացել է, թե՝ ոչ, ես չգիտեմ»,-ասաց համայնքապետը։

Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ են տնօրեին շրջանցել ու բաժին տարել նաև խոհարարին ու տնտեսական մասի աշխատողներին, Հասանյանը ծիծաղեց, ասաց` երևի ուրիշ բաներ էլ են իմացել։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Share Article

admin

Previous Post

Նոր մանրшմասներ Տիգրանի որпնումներից

Next Post

Վարդան Սարգսյանն իսկшպե՞ս այլ երեխա և կին ունի, որпնց հետ չի շփվում. ինչ էր պшտմել նա. մանրամասներ

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am