Այսօր՝ նոյեմբերի 8-ին, սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածների ինքնությունը։
Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։ Դեպքի վայրից հիվանդանոց են մեկնել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության բաժնի պետ Գոռ Մանուկյանը, Հրաչ Միրոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արտավազդ Սարգսյանը։ Տեղում ուժեղացված ծառայություն են շարունակում կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ազգականներ են։