Մինչև 4 տարեկան 16 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացությունների դեպքերն աճել են 1,1 անգամ։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

«Հոկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 500 բուժառու, որոնց 90 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։ Հոսպիտալացվածներից 16-ը, որոնք 0-4 տարեկան երեխաներ են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է նա։ Խաչատրյանի խոսքով՝ հիվանդացությանդեպքերի մոտ 70 տոկոսն արձանագրվում է 0-18 տարեկանների շրջանում, որոնցից գրեթե 50 տոկոսը 0-4 տարեկան երեխաներ են։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B4%D5%AB%D5%B6%D5%B9%D6%87-4-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-16-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B6%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4?fbclid=IwAR0jxjAX_slEv3JWFd3Bs9kwT1r7beVqDBRW1sjb6zp6HwJqx0oa1ubw7Gg

985 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն