Այսօր՝ հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը։

Ահազանգով ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության  փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի (հետախուզության) պետ Նարեկ Ազարյանը։ 

Փրկարարները հատուկ ջրասուզակի հետ դին դուրս են բերել, ով տղամարդ էր։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննչականի պետ Ռոբերտ Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Յոլչյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ ավելի մանրամասն զննելու նպատակով պետք է դին տեղափոխվի դիահերձարան։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ֆոտոռեպորտաժ

от Alvina

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *