Հայաստանի տարածքում ՌԴ պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ առանց բռնության նշանների։ Մարմինը հայտնաբերվել է զորամասի տարածքից դուրս, կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը, իրավապահ մարմինների հետ համատեղ, հետաքննում է պայմանագրային զինծառայողի մահը: Զինծառայողի մարմինը գտել է ծառայակիցը՝ զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում: Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չկան»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հավելել են, որ այս պահին միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են:Իրավաբան.net

от Aida

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *