Հայերը էլ չդիմացան տականքների ցինիզմին․ Պուտինը որոշում է կայացրել / ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐՎՈՒՄ Է

Աղբյուր

Կարդացեք Նաև

Պուտինը կարդաց Լուկաշենկոյի դատավճիռը. զորքը պատրաստ է Բելառուս գնալու համար

Բելառուսի շուրջ իրավիճակի զարգացումը ստանում է նոր երանգ: ՌԴ նախագահ Պուտինը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հրամանով Ռուսաստանում ձևավորվել է ուժայիններից կազմված պահեստային զորք, որը պատրաստ է մեկնել Բելառուս: Պուտինը հայտարարել է, որ զորքը ձևավորել է Լուկաշենկոյի խնդրանքով:

Նա հայտարարել է, որ այս պահին չկա այնտեղ զորք ուղարկելու անհրաժեշտություն, բայց դա կանեն, երբ Բելառուսում ցուցարարներն անցնեն սահմանն ու դիմեն ավազակությունների:

Բելառուսում հետընտրական բողոքի ակցիաները շարունակվում են արդեն ավելի քան երկու շաբաթ, և դրանց ընթացքում ցուցարարները մնում են սկզբունքային խաղաղության դիրքերում՝ չդիմելով որևէ անկարգության: Ինչո՞ւ է ՌԴ նախագահը հանկարծ շոշափում «անկարգությունների», «ավազակային» գործողությունների թեման:

Արդյո՞ք այդպիսով ակնարկվում է այն մասին, թե ինչ է պատրաստվում Բելառուսում՝ ռուսական զորքի մուտքի հիմքերը ստեղծելու համար:

Մյուս կողմից՝ արդյոք ՌԴ նախագահը այդպես բացեիբաց կհայտարարե՞ր պլանների կամ մտադրությունների մասին:

Այդպես կվարվեն, երբ կա՛մ անելանելի վիճակում են, կա՛մ երբ ունեն անվերապահ համոզվածություն, որ չի լինի որևէ խանգարող հանգամանք: Այլ կերպ ասած՝ Պուտինը Լուկաշենկոյի՞ն է վերջնագիր ներկայացնում՝ եթե չի կարող վերահսկել իրավիճակը Բելառուսում, ապա դա կանի ռուսական զորքը, թե՞ վերջնագիր է ներկայացնում Բելառուսի ժողովրդին՝ եթե չդադարեցնեն ակցիաները, ապա կլինեն սադրանքներ և դրա հիմքով ռուսական զորքի միջամտություն:

Այսպես, թե այնպես ՌԴ նախագահ Պուտինը կարդացել է Լուկաշենկոյի դատավճիռը՝ անկախ այն բանից, թե ինչ կա թաքնված նրա հայտարարության տողատակում կամ ինչն է բացահայտ:

Պուտինը գործնականում հայտարարել է, որ Լուկաշենկոն այլևս Բելառուսի նախագահը չէ, որովհետև նա խնդրել է օտար զորքի միջամտություն, առավել ևս այն պարագայում, երբ ընտրությունից առաջ փորձում էր խաղարկել իբրև թե ինքնիշխանության միակ ու անբեկանելի պաշտպանի դերը: