Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի

43390

Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից:

Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀԿ ԳՄ անդամ, վերահատատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի:

Միեւնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:

Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շարք հարցերի պատասխաններ:

Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ եւ քաղաքական սերիալներ բեմականացնելն է, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանի վերոնշյալ հարցերին:

 

աղբյուր