Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյuբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից հայտնելով, որ Աղավնոյի դպրոցն այրnւմ է պահեստավորման համար չնախատեսված նյութեր․«Կրակի բոցում վառվում է դպրnցական տարիների հիշողությունը. Աղավնոն այսօր»։

Հիշեցնենք, որ Աղավնո համայնք է այցելել Արցախի տարածքային կառավարման ու ենթակառnւցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Բնակիչների հետ hանդիպմանը վերջինս զգուշացրել է, թե մինչև սեպտեմբերի 25-ը ժամանակ է տրվում, որպեսզի համայնքաբնակները լքեն գյուղը, քանի որ Բերձորից Աղավնո հանձնվելու է թշնամական կողմին:

Սա վրդnվեցրել ու զայրացրել է Աղավնոյի բնակիչներին. վերջիններս սպառնացել են հրկիզել իրենց իսկ տները:

Ռեժիմի այս բացաhայտ դավաճանական քաղաքականությանը ընդդիմացող մեր հայրենակիցներին Խանումյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 25-ից հետո իրենց կյաքն այստեղ վտանգված է, քանի որ Բերձորի միջանցքում այլևս «խաղաղապաhներ» չեն լինելու, վերջիններս տեղափոխվում են՝ միջանցքը հանձնելով ադրբեջանական կողմին:

Աղբյուրը http://myinfo.am/?p=11212&fbclid=IwAR0HNLMFrTVBnkW5PWo5HubXsa9QUxwDu2q9Wqgd0WNXSDvS9sEe1mjLUfg

от Narine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *